Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«6%-ը դեռ շատ կքննարկվի, կփոփոխվի». պատգամավորը՝ առողջապահական հարկի մասին

Դեկտեմբեր 20,2019 13:07

«Առաջնայինը 6%-ը չէ: 6%-ը դեռ շատ կքննարկվի, կվերլուծվի, կփոփոխվի: Պետք է ավելի խորքային վերլուծություն իրականացնել: Ցավում եմ, որ քննարկումները միայն 6%-ի շուրջ են»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Առողջապահության նախարարության հեղինակած՝ 6% պարտադիր առողջապահական հարկ սահմանվող օրինագծին՝ ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Վստահաբար, առողջապահությունն այս պահին պատրաստ չէ այդ համակարգի ներդրմանը, բայց պետք է սկսել բարեփոխումներ անել, որոնք ուղղված կլինեն հետագայում ապահովագրական համակարգի ներդրմանը»,-համոզմունք հայտնեց Նարեկ Զեյնալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031