Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է որ ներգրավված լինեն նաեւ պաշտոնյաներ». Զեյնալյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

Դեկտեմբեր 20,2019 12:42

«Նման ծավալի արարքը հնարավոր չէ կազմակերպել մի քանի հոգով: Նախաքննությունը կբացահայտի մեղավորներին, բայց տրամաբանությունը հուշում է, որ բավականին թվով մարդիկ պետք է որ ներգրավված լինեն, այդ թվում` պաշտոնյաներ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման փաստի առթիվ հարուցված քրեական գործին՝ ասաց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նրա բնորոշմամբ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտումը եւս մեկ ապացույցն է նախորդ իշխանությունների՝ պետության եւ ազգի հանդեպ ունեցած համապատասխան վերաբերմունքի:

Ինչ վերաբերում է տուժած մայրերի ահազանգին այն մասին, որ ենթադրյալ հանցագործներին օգնել են նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, Նարեկ Զեյնալյանը նշեց. «Բոլոր մեղավորները կբացահայտվեն, անգամ եթե թեթեւ առնչություն են ունեցել»:

Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվածների թվում է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:

Նարեկ Զեյնալյանը նաեւ վստահեցրեց՝ նոր Հայաստանում նման դեպքերը բացառված են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031