Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական պահ Շիրակում. կբացվեն Անի մայրաքաղաքին կպած Խարկով գյուղի սահմանները

Դեկտեմբեր 20,2019 12:27

Այսօր Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստը սկսվեց հուզիչ մի տեսարանով. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սահմանամերձ Խարկով գյուղի միակ բնակչուհուն` 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը:

Հիշեցնենք` Խարկով գյուղը Անի մայրաքաղաքից բաժանված է ընդամենը մեկ ձորով, այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը: Գյուղն ամբողջապես դատարկվել է, միակ բնակչուհին Վահանդուխտ տատն է, որը սկեսրոջ պատգամը սրբորեն պահպանելով` չի հեռացել գյուղից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալագիր էր ուղարկել Խարկովի միակ բնակչուհուն. «Հայրենի հողին անմնացորդ նվիրումի և անխոնջ և երկարամյա աշխատանքի համար»: Հուզվեցին թե ներկաները, թե Շիրակի մարզպետը, թե տատիկը:

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ մյուս տարվանից սպասվում է սահմանային ռեժիմի փոփոխություն: Նա այս փաստը հայտնելիս` հազիվ էր զսպում արցունքները, ձայնը հուզմունքից դողում էր: Վահանդուխտ տատիկը հույս հայտնեց, որ գյուղը կվերաբնակեցվի, նորից կշենանա` համապատասխանելով իր նոր անվանը` Նորշենին:

Մանրամասներն ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031