Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գուցե նկատի ունեն, որ պետք է համերաշխություն հաստատվի հասարակության եւ այն փոքրաթիվ մարդկանց միջեւ, ովքեր համարում են, որ Քոչարյանը ոչ մի հանցանք չի՞ գործել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 20,2019 12:20

Կարեւորագույն հարցը հետեւյալն է՝ իսկ արվեստի եւ մշակույթի այդ գործիչները կհամաձայնեի՞ն ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ հստակ գրված կլիներ, որ Հայաստանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ բոլորը պիտի պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցանքների համար՝ անկախ նրանից, նախկինում նախագա՞հ են եղել, թե գործազուրկ։ Երեւի չէին համաձայնի, որովհետեւ նրանց ստորագրած հայտարարությունն, ըստ էության, հակառակի մասին է՝ նրանք կոչ են անում ազատ արձակել Քոչարյանին, որովհետեւ նա նախկին նախագահ է, եւ նրա այսօրվա կարգավիճակն «անբնական է»։ Այսինքն՝ ավելի բնական կլիներ, եթե խափանման միջոցը որոշելիս հաշվի առնվեր նրա նախկին կարգավիճակը, պարզ ասած՝ դատարանն առաջնորդվեր «օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» սկզբունքով։

Հայտարարության հեղինակներն, ի դեպ, նշում են նաեւ, թե Քոչարյանի խափանման միջոցը փոխելը կնպաստի «համերաշխության հաստատմանը»։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ միջեւ համերաշխության մասին է խոսքը։ Եթե ներհասարակական համերաշխության մասին է՝ ապա հասարակության մեջ համարյա հարյուր տոկոսանոց համերաշխություն կա այն հարցի շուրջ, որ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն, կան հանցանքներ, որոնք վաղեմության ժամկետ չունեն, եւ պետության ու ժողովրդի դեմ կատարված ցանկացած հանցանք պիտի խստագույնս պատժվի։

Գուցե նկատի ունեն, որ պետք է համերաշխություն հաստատվի հասարակության եւ այն փոքրաթիվ մարդկանց միջեւ, ովքեր համարում են, որ Քոչարյանը ոչ մի հանցանք չի՞ գործել։ Բայց Քոչարյանը հանցանք գործել է, թե ոչ՝ պիտի դատարանը որոշի, եւ ոչ թե արվեստի ու մշակույթի մի քանի տասնյակ գործիչները կամ Քոչարյանի համար ցմահ ազատազրկում պահանջող տասնյակ հազարավոր քաղաքացիները։ Վերջին հաշվով, դատարանն է որոշելու՝ Քոչարյանի կողմից Հայաստանին ու Արցախին հասցրած վնա՞սն է ավելի մեծ, թե՞ նրա «ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031