Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարեւորված առավել, քան երբեւէ, խրախուսենք ուսուցչին, որ անցյալին վերադարձ չլինի». Մխիթար Հայրապետյան

Դեկտեմբեր 20,2019 12:14

Կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ շատ կարեւոր է, թե ինչ խնդիր են դնում դպրոցի առաջ, ինչպիսի պատկերացում կա ուսուցիչների առաքելության մասին, ինչպիսին են պատկերացնում այն աշակերտներին, որոնք պետք է ավարտեն դպրոցը. «Այստեղ մենք շատ անելիքներ ունենք, մեր գործունեությունը պետք է միտված լինի դպրոցներում աշակերտներին ազատություն տալու, ազատ մտածողության, վերլուծական միտք սերմանելու առումով: Մենք հաճախ հիանում ենք սկանդինավյան երկրների փորձով՝ մեծ հիացմունքով խոսելով այդ մասին, բայց երբ ասենք, որ, օրինակ, նույն Ֆինլանդիայում կամ Շվեդիայում տնային աշխատանք ասվածը գոյություն չունի, շատերը կզարմանան: Բայց այնտեղ դպրոցն ավարտելիս աշակերտներն արդեն 4-5 լեզուների են տիրապետում, մեթոդաբանության խնդիր ունենք մենք»:

Մխիթար Հայրապետյանը խոսեց նաեւ կրթական ոլորտի չարիքի՝ քաղաքականացման մասին՝ ասելով, որ թավշյա հեղափոխությունից հետո այս առումով ցանկալի արդյունքի են հասել. «Իմ կարծիքով, եթե ուզում ես որեւէ երկրի իշխանության, կառավարող ուժի արժեհամակարգի մասին պատկերացում կազմես, բավարար է, որ հայացք գցես կրթական քաղաքականության վրա, որն իրականացվում է: Այն ուժը, որն ունի լեգիտիմության պակաս, պարտավոր են ապավինել հասարակության կրթական ցենզի նվազեցմանը, որովհետեւ շատ ավելի հեշտ է կառավարել այն հանրույթներին, որտեղ կրթական ցենզը ցածր է: Այս իմաստով ՀՀ-ում կա բացառիկ հնարավորություն, որովհետեւ կառավարությունն ամեն գնով իր իշխանությունը պահելու խնդիր չի դնում»:

Հայրապետյանն ուսուցիչների մասին խոսելով՝ ասաց, որ իհարկե, սոցիալական խնդիրը կա ու կառավարությունը փորձում է այդ խնդիրը լուծել, բայց ուսուցչի կերպարի խեղաթյուրումը, որը տասնամյակներ շարունակ եղել է, դրա արդյունքում մենք այսօր չափազանց բարդ խնդիր ունենք. «Հարյուրապատիկ ավելի մեծ ջանքեր պետք է իրականացնենք ու այստեղ միայն կառավարող ուժի ջանքերը բավարար չեն: Ուսուցիչը պետք է այս երկրում դառնա համար մեկ էլիտան ու պիտի լինի կարեւորված առավել, քան երբեւէ: Պետք է խրախուսենք ուսուցչին, որպեսզի անցյալին վերադարձ չլինի, մենք նաեւ պարտավոր ենք անընդհատ մեծարել, կարեւորել ուսուցչի ինստիտուտը, որը խեղաթյուրվել է նախորդ իշխանությունների կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031