Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած պետության ղեկավար կփափագեր իրեն կից այդպիսի մարմին ունենալ, որ իրեն կնախազգուշացներ վտանգներից ու կօգներ ճիշտ որոշումներ կայացնել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2019 11:34

Ենթադրենք՝ Վազգեն Մանուկյանը վարչապետի տված շանսը համարել էր «թուլության նշան» եւ շարունակում էր «հին» ձեւով աշխատել, այսինքն՝ զատել իսկական եւ կեղծ օրակարգերը, կարծիքներ փոխանցել կառավարությանը, որոնք գուցեեւ չեն տեղավորվում այդ կառավարության քաղաքական գծի մեջ։ Ցանկացած պետության ղեկավար կփափագեր իրեն կից այդպիսի մարմին ունենալ, որ կլիներ հանրության խոսափողը եւ, միաժամանակ, իրեն կնախազգուշացներ վտանգներից ու կօգներ ճիշտ որոշումներ կայացնել։

Ի դեպ, նույն Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհուրդը բազմիցս է հանդես եկել Սերժ Սարգսյանին եւ նրա կառավարությանը, այսպես ասեմ՝ «չդզող» հայտարարություններով ու եզրակացություններով։ Նույնիսկ Արշակ Սադոյանը, որի գրեթե բոլոր մտքերը սկսվում են «ես չեմ հասկանում» արտահայտությամբ, կհաստատի դա ու կփաստի, որ Հանրային խորհուրդը մինչ այժմ եղել է անկախ մարմին եւ գործել է իր լիազորությունների սահմաններում։

Փաշինյանը, սակայն, պետք է ասել՝ նման չէ աշխարհի եւ ոչ մի ղեկավարի։ Նա շեքսպիրյան ողբերգություններից հայտնի թագավորներին է հիշեցնում, որոնք նախընտրում էին ճշմարտությունն իմանալ պալատական շուտի՝ ծաղրածուի բերանից։ Իսկ պալատական ծաղրածուին թույլատրված էր արքայի մասին խոսել ամեն ինչ, անել ինչ խելքին կփչեր՝ թավալ գալ թագավորի ոտքերի մոտ եւ նույնիսկ թառել գահին, երբ արքան որեւէ գործով դուրս էր գնում։ Վազգեն Մանուկյանը, բնականաբար, ամենալավ թեկնածուն չէր այս դերի համար, եւ վարչապետը նրանից ազատվեց։ Ինչի՞ նշան էր Վազգեն Մանուկյանից ազատվելը։ Եթե ուզում եք, կարող եք ասել՝ վարչապետի ուժի նշանն էր, իսկ ես կպնդեմ հակառակը՝ վարչապետի վախի եւ թուլության նշանն էր:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031