ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց. «Հայաստանում այլեւս երբեք կրթությունը չպիտի ծառայի օրվա իշխանություններին ու նրանց շահերի սպասարկմանը: Հայաստանում այլեւս երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը, Հայաստանի կրթության համակարգում պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորում՝ նեպոտիզմից մինչեւ կաշառք: Հայաստանի կրթության համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պիտի արդիականացնեն ե՛ւ իրենց գիտելիքները, եւ մեթոդաբանությունը եւ համապատասխանեցնեն ժամանակի պահանջներին»:
Միրզոյանն ասաց, որ հիմա կրթությունը անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության եւ հմտությունների: Ելույթն ավարտելով՝ Միրզոյանը հիշեցրեց Լենինի կարգախոսը՝ «Սովորել, սովորել, սովորել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ