Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Ուշադրության պակաս չեմ ունեցել, որ այս շաբաթ էլ մի հատ շոու լիներ» «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 20,2019 11:28

Արդեն մի քանի օր շարունակ քննարկվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ։

– Կարծիք կա, որ այս ամենն ընդամենը «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած շոուն է, եւ Դուք իրականում շարունակելու եք Ձեր աշխատանքները ավագանիում։ Սա շոո՞ւ էր։

– Վերջին մեկ ամսվա ընթացքում, ես կարծում եմ, որ ամենաշատ քննարկված թեմաները եղել են քաղաքապետարանի չարաշահումները, ու ես դրա վերաբերյալ բոլոր լրատվամիջոցներին տեղեկացրել եմ, այսինքն՝ ուշադրության պակաս չեմ ունեցել, որ այս շաբաթ էլ մի հատ շոու լիներ։ Շոուի կարիք «Լուսավոր Հայաստանը» չի ունեցել եւ առավել եւս այդ դրվագներով չունի։

Մենք ունեինք խնդիր ճիշտ ընկալվելու, մենք ունեինք խնդիր մեր քննադատությունը արդյունավետ կերպով տեղ հասցնելու եւ այդ խնդրի մասին բարձրաձայնեցինք ու դիմեցինք մեր քաղաքացիներին այն մտադրությամբ, որն ունենք՝ քննարկելու իմ մանդատի հարցը։

Այդ հանգուցալուծումը, որը ես գնահատում եմ դրական միտում, կարող եմ այսօր արձանագրել, որ իմ գործընկերների, կուսակցական գործընկերների դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր ու պայմանավորված էր իմ՝ մանդատը վայր դնելու շրջանակում։

– Տեղեկություններ կան, որ Ձեր հետկանչման պրոցեսը պայմանավորված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա իշխանությունների կողմից գործադրվող ճնշմամբ, քանի որ իշխանության թիմի անդամ Հայկ Մարությանին սկսել էիք թիրախավորել ու շատ կոշտ հայտարարությամբ հանդես գալ։ Իսկապե՞ս ճնշել են պարոն Մարուքյանին։

– Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի եւ մեզ ընտրողի, մեր՝ սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը։ Որեւէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել եւս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել եւ որեւէ կերպ չէր կարող ինձ հակադարձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031