Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ երեխաները երկար չեն մնացել, անմիջապես նրանց «տարել են»։ Օտարերկրացիները որդեգրել են միայն հիվանդ երեխաներին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2019 11:09

Երեխաներից 90 տոկոսով հրաժարվում են առողջական խնդիրների պատճառով

Եթե երեխայի քաշը չի ապահովում 2 կգ 500 գրամը, նրան պահում են հիվանդանոցում։ Այդպիսի երեխային մանկատուն չեն հանձնում։ Երբ որ երեխայի քաշը հասնում է 2,5 կիլոգրամի, նրան տեղափոխում են մանկատուն։ 3 ամիս երեխային վերցնելու հնարավորություն է տրվում միայն ՀՀ բնակիչներին։ Թաղապետարանները հիվանդանոցից երեխայի թղթերը ստանալով՝ նրան ձեւակերպում են որպես ծնողական խնամքից զրկված։ Ստուգում են թղթերը, ու եթե գտնում են, որ այս երեխան, իրոք, հիմք ունի այդպիսին համարվելու, գրանցում եւ ուղարկում են մարզպետարաններ կամ Երեւանի քաղաքապետարան, որտեղ կրկին ուսումնասիրություններ են կատարվում։ «Նրանք կարող են այդ երեխաներին հանձնել խնամատար ընտանիքների, սակայն մեր մարզպետարանները սովորաբար վախեցել են դա անել, ասելով՝ բա որ հանի երկրից։ Հայաստանի 4 մարզերում այդ երեխաները մարզպետարանների համար տեղեկատվական համակարգի միջոցով տեսանելի են դառնում։ Շատ ժամանակ բաժինները կռվում էին, թե ինչպես եղավ, որ իրենք առաջինը տեսան, բայց առաջին դիմումը տվյալ երեխային որդեգրելու համար իրենցը չէ։ Նրանց վրա, կառավարության որոշմամբ, դրված է պատասխանատվություն, որ իրենք այդ երեխաների տվյալները տրամադրեն մարզի՝ երեխա որդեգրելու ցանկություն հայտնած անձանց»,- ասաց զրուցակիցը։ Նա պնդում է, որ առողջ երեխաները երկար չեն մնացել, անմիջապես նրանց «տարել են»։ Օտարերկրացիները որդեգրել են միայն հիվանդ երեխաներին։

Տարեկան միջինը մոտ 15 երեխա է որդեգրվել

Կարո՞ղ է երեխան առողջ լինի, բայց գրեն, որ հիվանդ է։ «Տեսականորեն կարող է,- ասաց նախկին պաշտոնյան,- սակայն ճանաչելով մանկատների տնօրենների տեսակը՝ ես դա բացառում եմ»։ Փաստաթղթերի վերջնական ստուգումները եւ հաշվառումը իրականացնում է սոցապնախարարությունը։ 3 ամիս հետո երեխաները, որոնք չեն որդեգրվել, տեսանելի են դառնում արդարադատության նախարարության համար, որը ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից օտարերկրյա որդեգրումները կազմակերպող կենտրոնական մարմինն է։ Սակայն տեղացիները 3 ամիս հետո էլ կարող են որդեգրման ցանկություն հայտնել, եւ այս դեպքում նախապատվությունը կտրվի տեղացիներին։ Ի՞նչ կասեք մանկատան տնօրենի ձերբակալության մասին։ Զրուցակիցը հարցին պատասխանեց. «Ցնցված եմ։ Իմ ճանաչած տնօրեններին՝ Նիկոլայ Նալբանդյանին, Ռուզաննա Ավագյանին, Լիանա Կարապետյանին, ես համարել եմ առաքյալներ։ Լիանա Կարապետյանը 100 անգամ գնում էր յուրաքանչյուր երեխայի հետեւից, ցավ էր ապրում, երբ ծնողները չէին այցելում մանկատանը գտնվող երեխաներին։ Շատ է լինում, երբ 10-15 տարի անց ծնողները գալիս են, արցունք են թափում, երեխային հետ են ուզում, ասում են, որ երիտասարդ են եղել, խաբվել են։ Բայց մասնագետը չհիշեց իր 2 տասնյակ տարիների աշխատանքային փորձից մի դեպք, երբ պարզված լինի, որ հիվանդանոցի աշխատողները ստորագրել են ծնողի փոխարեն։ «Ես չեմ հավատում, որ որեւէ նոտար հաստատի նման փաստաթուղթ»,- ասաց նա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031