Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌԴ-ում հայ վարորդների հարցը քաղաքական է. Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է բարձրացնի հարցը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 20,2019 10:34

Ավելի քան երեք տարի է՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու արգելքի խնդիրն առկա է և ոչ մի կերպ լուծում չի ստանում: Երեք տարի անց, կարծես թե, մեր պաշտոնյաները հասկացել են, որ խնդիրը քաղաքական է, հետևաբար, հենց այդ պատճառով էլ չի լուծվում:

Տևական ժամանակ այս խնդրով զբաղված ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է հակված նրան, որ խնդիրը քաղաքական է, հետևաբար և չի լուծվում և շարունակվում է շահարկվել։ «Սա այն խնդիրը չի, այն մասշտաբի խնդիրը չի, որ երեք տարվա մեջ հնարավոր չլիներ լուծում գտնել: Անընդհատ քննարկումներ-քննարկումներ են, բայց տեղում դոփում ենք: Վերջին քննարկման ժամանակ հիմնական արգումենտը, որ ներկայացրեց ռուսական կողմը, դա լեզվի իմացությունն է: Նախ՝ ռուսաց լեզուն չի կարող ընդունվել որպես երկրորդ պետական լեզու և հետո, ենթադրենք, եթե ընդունվի էլ, ապա դա չի նշանակում, որ հաջորդ օրվանից բոլորը սկսելու են ռուսերեն խոսել, տիրապետել լեզվին: Հետևաբար, սա ֆարս է: Ես էլ ասացի, որ եթե խնդիրը ռուսաց լեզուն է, առաջարկեցի, որ քննություններ սահմանեն: Բոլոր այն վարորդները, ովքեր կհանձնեն այդ թեստը լեզվի իմացության, հնարավորություն կստանան աշխատել: Իսկ այն, ինչ իրենք են ասում՝ աբսուրդ է, թե խնդիրը կվերանա, երբ Հայաստանում ռուսաց լեզուն ընդունվի որպես երկրորդ պետական լեզու: Սա կեղծ օրակարգ է ու արհեստածին խոչընդոտ մեր վարորդների համար Ռուսաստանի կողմից»,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ այս ամենը իրեն հիմք է տալիս ենթադրելու, որ խնդիրը քաղաքական է և այս օգտագործվում է կրկին քաղաքական նպատակներով, դիրքեր զիջելու իմաստով:

Պատգամավորի խոսքերով՝ ինքը արդեն չի էլ պատկերացնում, թե այս խնդիրը ինչպես կարող է լուծվել, բայց քանի որ ակնհայտ է, որ հարցը քաղաքական է, ապա այն արդեն պետք է բարձրացվի և լուծվի իշխանության՝ վարչապետի մակարդակով։ «Հաշվի առնելով, որ վարչապետը հաճախ է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ վերջին շրջանում, պետք է այդ մակարդակում հարցը բարձրացվի, և հնչեն պատասխաններ, որպեսզի պարզ լինի, թե որտեղ է խնդիրը ու ինչ լուծումներ է ենթադրում: Գուցե այլ տեղում է խնդիրը, և մենք չգիտենք: Բայց կրկնում եմ, ներկա իրավիճակում ես համակարծիք եմ, որ խնդիրը քաղաքական է»,- եզրափակեց պատգամավորը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031