Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև գրանցել ենք օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով. ՏԶՆԿ-ն՝ տնտեսության վերաբերյալ

Դեկտեմբեր 20,2019 10:18
  • Գյուղատնտեսության ոլորտը անկում է գրանցել, իսկ տնտեսական աճի տեմպին հիմնականում նպաստել են առևտուրը և ծառայությունները՝ մասնավորապես շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը և այլն:
  • Չլուծված Ամուլսարի հանքի շահագործման հարց, բայց միևնույն ժամանակ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աճ՝ 5%-ով:
  • Մինչև սեպտեմբերը կառավարությունը որոշակիորեն նվազեցնելով և հետաձգելով արտաքին պետական պարտքի ավելացումը սեպտեմբերին անցել է ի սկզբանե պլանավորած գործողությանը՝ պետական պարտքը ավելացնելու հիմնական բեռը տեղափոխելով 2019թ.-ի չորրորդ եռամսյակ:
  • Արտահանման ծավալներն և արտարժույթի արտահոսքն աճել են (աճուրդով մեքենաների գնում, ներդրումային գործունեությունից եկամուտ և այլն):
  • 2019թ.-ին գրանցված աշխատողների թվաքանակի զգալի աճ է արձանագրվել, սակայն դրանց մեծ մասը կազմում են չգրանցված աշխատողները, իսկ գործազրկությունը դեռևս մնում է բարձր մակարդակի վրա
  • Հարկային եկամուտների զգալի աճ, որն ուղեկցվել է ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի մեծ չափերի հասնող թերակատարմամբ:
  • Միջին ամսական աշխատավարձի աճ, որը, սակայն, ուղեկցվել է ակցիզային հարկերի բարձրացմամբ:
  • Օրենսդրական փոփոխությամբ բարձրացել է նվազագույն աշխատավարձը, որը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղը, սակայն 2020թ.-ին սոցիալական վճարը աշխատողի համար կդառնա 5%՝ ներկայիս 2.5%-ի փոխարեն:
  • Համեմատաբար ցածր գնաճի մակարդակ, սակայն առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների՝ թռչամսի, մակարոնեղենի, բանջարեղենի և հատկապես կարտոֆիլի զգալի բարձրացում:
  • Թեև գրանցել ենք ընդհանուր օտարերկրյա ներդրումների աճ, սակայն զուտ հոսքերի մասով (զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են) ունենք զգալի անկում:

ՏԶՆԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել