Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականի եւ իրավականի միջեւ պետք է պատ լինի

Դեկտեմբեր 20,2019 10:00

Արդյոք «ատելության խո՞սք» է «ալֆալտին փռելը» կամ «պատերին ծեփելը»: Իմ կարծիքով՝ ոչ: Դա օպերատիվ գործողության տեսակ է, որն իրավապահներն անհրաժեշտության դեպքում կիրառում են ծանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց հանդեպ: Ես շատ նորմալ կհամարեմ, եթե, օրինակ, ոստիկանապետը հայտարարի, որ այն մարդիկ, որոնք քաղաքում շրջում են ապօրինի զենքով, փռվելու են ասֆալտին, որպեսզի այդ զենքը նրանցից խլվի: Բայց երբ դա ասում է իշխանություն ունեցող քաղաքական գործիչը, այդ նույն սպառնալիքն արդեն տեղափոխվում է քաղաքական դաշտ:

«2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարաններով, և «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար՝ ձեզ հայտնի կուսակցություններից, բնակարանաշինություն է տեղի ունեցել այս նպատակով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին», – ասել է վարչապետը կառավարության երեկվա նիստում:

Քանի որ դրանից առաջ ասվում էր այն մասին, որ «այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է», ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դաշնակցական երիտասարդների ցույցերից: Բովանդակային առումով, կարծում եմ, կառավարությունը ճիշտ է, եւ մեր ընտանեկան արժեքներին որեւէ բան չի սպառնում: Բայց եթե վերցնենք զուտ քաղաքական ենթատեքստն, ապա վարչապետի սպառնալիքը կարելի է թարգմանել հետեւյալ կերպ՝ «չհամարձակվեք ցույցեր անել, թե չէ ես, ինձ ենթակա իրավապահ համակարգի միջոցով, վեր կհանեմ այն կոմպրոմատը, որն ունեմ դաշնակցական նախարարների դեմ»: Դա ատելության խոսք չէ, դա իրավապահ համակարգը քաղաքական հարցերում որպես մահակ օգտագործել է:

Երբ մեկն ասում է, որ, ենթադրենք, X-ը հավասար է Y-ի, դրա պատասխանը, դրա հետ չհամաձայնելու ձեւը պետք է լինի՝ «ոչ, X-ը հավասար չէ Y-ի, եւ ահա թե ինչու…»: Այդպես եմ ես պատկերացնում քաղաքական եւ ոչ միայն քաղաքական քաղաքակիրթ բանավեճը: Բայց Հայաստանում սովորաբար պատասխանը լինում է հետեւյալը՝ «բա որ դու 10 տարի այսինչ վատ բանն էիր ասում…»: Եթե դա անում է սովորական ֆեյսբուքյան օգտատերը, դա նորմալ է. պարզ է, որ նա որեւէ ցանկություն չունի քաղաքակիրթ բանավեճի: Բայց երբ դա անում է «իրավապահ մահակ» ունեցող պաշտոնյան եւ իր խոսքն ուղղում քաղաքական ընդդիմախոսներին, նման դեպքերում, կարծում եմ, մտահոգվելու տեղ կա:

Վարչապետի, նախարարների, պատգամավորների հրապարակային խոսքը բոլոր դեպքերում, անկախ նրանց մտադրություններից, քաղաքական է, իսկ քաղաքական եւ իրավական խնդիրների միջեւ պետք է պատ կառուցել: Ցանկալի է՝ բետոնե:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Քայլող դասակարգի ակտիվ անդամների մասնավոր կազմակերպությունները, որոնք չունեն սեփական, բայց ունեն որոշակի ծրագիր «գավառի» կառավարման կարգերի նկատմամբ և ձգտում են այդ ծրագիրն իրականացնել՝ իրենց ձեռքը վերցնելով կառավարության ղեկը՝ չեն ուսումնասիրել հեղաշրջումների և իշխանափոխության պատմությունը:
    Օրինակ՝ հանցանք, որ գործվում է մի երկրում հաստատված կառավարության ձևի և ղեկավար անձերի դեմ: Կարելի է սկսել 1990թ-ից, թե ինչպես քաղաքական քամելեոննները եւ գավառագյուղացիական մտավորականները իրականացրեցին մի նախագիծը, որը կարելի է անվանել. «Ռուսական կայսրությունում առաջին հայկական թավշյա իշխանափոխությունը Լևոն տ-Պետրոսյանի մասնակցությամբ»:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031