Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեսպանն անտեղյակությունից տրվել է ադրբեջանական մանիպուլյացիաներին»

Դեկտեմբեր 20,2019 08:30

«Կարծում եմ, դա դեսպանի անտեղյակության հետեւանքն է, որ նա տրվել է ադրբեջանական մանիպուլյացիաներին: Չեմ մեկնաբանի դեսպանի ասածը կամ նրա գործունեությունը, դա իր խնդիրն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն (լուսանկարում)`անդրադառնալով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոսս Զակարիեի օրերս կատարած թվիթերյան գրառմանը, թե տպավորված է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ հանդիպումից։

Ինչ վերաբերվում է «Ղարաբաղի`ադրբեջանական համայնքն» ակտիվացնելու վերջին շրջանի փորձերին, մեր զրուցակիցն ասաց` Ադրբեջանը միշտ էլ փորձել է դա անել, բայց ՀՀ իշխանությունները, իր կարծիքով, բավական դիպուկ պատասխան տվեցին: Խոսքը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Ալիեւը ներկայացնում է Ադրբեջանում բնակվող բոլոր քաղաքացիներին, քանի որ ընտրվել է նրանց կողմից, իսկ ինքը Արցախի բնակիչների կողմից չի ընտրվել եւ հարցը պետք է ներկայացնի արցախցիների կողմից ընտրված իշխանությունը:

Դիտարկմանը, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին առաջինը խոսեց Նիկոլ Փաշինյանը, մեր զրուցակիցը հակադարձեց, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է թալիշների, Ղարաբաղից տեղափոխված ադրբեջանցիների, լեզգիների, Նախիջեւանի բնակիչների մասին, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են եւ ասել, որ Արցախի հարցի շուրջ բանակցում է Ադրբեջանի քաղաքացիներին ներկայացնող Ադրբեջանի իշխանությունը, ոչ թե հասարակական կազմակերպությունները:

 

Զրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031