Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի լինելու փաստը»

Դեկտեմբեր 20,2019 14:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, թե անձամբ Դուք եւ թե Ձեր թիմակից բազմաթիվ անձինք (այլ կերպ ասած՝ ով չի ալարում)  ելույթներում մշտապես ընդգծում եք ՀՀ ԶՈՒ-ի կարեւորությունը, այն, որ ՀՀ ԶՈՒ-ը հանդիսանում է անվտանգության եւ տարածքային ամբողջության երաշխիքը, Դուք եւ Ձեր թիմակիցներն ամեն քայլափոխի հայտարարում եք այն, որ Դուք իբր թե մտահոգված եք  զինծառայողների սոցիալական խնդիրներով, մտահոգված եք ՀՀ ԶՈՒ-ում օրինականության հաստատմամբ եւ պահպանմամբ եւ այլն:

Հարկ եմ համարում վերլուծել Ձեր կողմից ձեռնարկված միջոցները եւ ցուցաբերված իրական մտահոգությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տարածքային ամբողջության երաշխիք հանդիսացող կառույցի ներկայացուցիչների նկատմամբ, այլ կերպ ասած՝ այն անձանց, ում միջոցով  եւ շնորհիվ  է կյանքի կոչվում այդ՝ անվտանգության եւ տարածքային ամբողջության երաշխիքը, ովքեր  յուրաքանչուր անգամ առնվազն մարտական հերթապահություն իրականացնելիս վտանգում են իրենց կյանքն եւ առողջությունը:

Այսպիսով, հարգելի պարոն Փաշինյան, որպեսզի իմ գնահատականը լինի հնարավորինս օբյեկտիվ եւ պարունակի հստակություն, միաժամանակ բացառի Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմի խուսավորման (ժողովրդական լեզվով ասած՝ «կրուտիտ լինելու») հնարավորությունը, ես անդրադարձ կկատարեմ կոնկրետ հարցերին, որոնք բավականին երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնվում են անձամբ իմ կողմից եւ ոչ միայն իմ կողմից, ինչպես նաեւ կանդրադառնամ Ձեր կողմից  հանրայնորեն արված հայտարարություններին, որոնք առնչվում են ՀՀ ԶՈՒ-ին:

  1. Չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք դրամական փոխհատուցման հարցը:

Նշված հարցի առնչությամբ անձամբ Ձեզ բազմաթիվ անգամ, գրավոր կերպով դիմումներ եմ ներկայացրել, որոնցում ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի եւ օրինաչափ լինելու փաստը, հղում եմ կատարել նաեւ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ վարչական առաջին ու վերաքննիչ դատարանների որոշումերին եւ վերջացրած ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումով, կապված նշված սույն հիմնահարցի հետ, որոնք եւս հիմնավորում են իմ պնդման (դիրքորոշման) իրավաչափությունը, սակայն մինչ օրս նշված հարցի առնչությամբ թե Ձեր եւ թե Ձեր թիմակիցների կողմից որեւէ միջոցներ չեն ձեռնարկվել, որպեսզի վերականգնվեն զինծառայողների ոտնահարված իրավունքները եւ վճարվեն հասանելիք փոխհատուցումները: Նշեմ ավելին՝ որեւէ միջոց չի ձեռնարկվել ներկայումս նույնատիպ իրավունքների ոտնահարման գործընթացը բացառելու ուղղությամբ եւ ներկայումս փաստացի գիտակցաբար շարունակվում է զինծառայողների նման իրավունքների եւ օրինական շահերի կոպիտ ոտնահարումը:

  1. Զինծառայողներին հասանելիք բնակարաններով ապահովելու հարցը:

Նշված հարցի առնչությամբ եւս բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է թե «ՀՀ ԶՈՒ թոշակառու սպաներ» շարժման անդամների եւ թե նաեւ անձամբ իմ կողմից, նշեմ նաեւ այն, որ սույն հիմնահարցի իբր թե լուծման գործընթացը  որոշակիորեն լուսաբանվել է եւ արդյունքում Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմից, շատ երկար մտածելու արդյունքում առաջարկվել է, իսկ ըստ էության պարտադրվել է արդեն բոլորին քաջ հայտնի հակասահմանադրական, անձանց իրավունքները ոտնահարող եւ ինչու չէ՝ նաեւ անհեթեթ լուծման ճանապարհը, խոսքը գնում է թե հիփոթեքային անտոկոս վարկավորման եւ թե ՀՀ կառավարության հայտնի որոշման մասին, որով Դուք փորձում եք Երեւանի բնակիչներին փոխհատուցել իրենց հասանելիք բնակարանների կադաստրային արժեքի 50%-ով, իսկ շրջանների բնակիչներին՝  90%-ով:

  1. Ոչ աշխատանքային օրերին զինծառայողներին աշխատեցնելու եւ դրա դիմաց չվճարված աշխատավարձերի փոխհատուցման հարցը:

Նշված հարցի առնչությամբ  անձամբ ես  Ձեզ բազմաթիվ անգամ գրավոր կերպով դիմում եմ ներկայացրել, որոնցում կրկին ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի եւ օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաեւ սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի առնչությամբ բացարձակապես որեւէ միջոց չի ձեռնարկվել եւ ըստ էության ցուցաբերվել եւ ցուցաբերվում է անընդունելի անտարբերություն եւ անգործություն:

  1. ՀՀ ԶՈՒ-ից զորացրվելիս ինձ չտրամադրված, չվճարված աշխատավարձի 15-ապատիկի չափով դրամական բավարարումը:

Նշված հարցի առնչությամբ եւս անձամբ ես  անձամբ Ձեզ բազմաթիվ անգամ, գրավոր կերպով, դիմումներ եմ ներկայացրել, որոնցում նույնպես ներկայացրել եմ այնպիսի փաստարկներ, որոնք անհերքելիորեն ապացուցում են իմ պնդումների արդարացի եւ օրինաչափ լինելու փաստը, ներկայացրել եմ նաեւ սույն հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացված որոշման պատճենը, սակայն Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմից նշված հարցի իբր թե լուծման առնչությամբ բեմադրվել էր բառիս բուն իմաստով անորակ բեմադրություն, որի արդյունքում Ձեր եւ Ձեր թիմակիցների կողմից հանձնարարվել է սույն հարցի առնչությամբ ինձ պաշտոնական պատասխան ներկայացնելը՝ ՀՀ ՊՆ-ին, այսինքն՝ այն կառույցին, ով հենց եւ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան որոշման` խախտել էր (ոտնահարել էր) իմ իրավունքները եւ օրինական շահերը, որը հետեւաբար եւ ակնկալելի տարբերակով հրաժարվել է վերականգնել իմ ոտնահարված իրավունքները եւ օրինական շահերը:

Ցոլակ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈւ պահեստազորի մայոր

«Առավոտ» օրաթերթ
19.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031