Tert.am. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող թեմային առ այն, որ Մարիամ Փաշինյանը 27 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի:
Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»։
Կարդացեք նաև
Կարգի համաձայն՝ պետական գնումների վերաբերյալ փաստաթղթերն արխիվացվում են 3 տարի հետո, և պայմանագիրը գտնելու համար այն կարող են փնտրել Պետական գնումների էլեկտրոնային համակարգում։
Tert.am-ը պետական գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում է, որ Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) կողմից մինչև 2018 թվականը Nissan ընկերության ավտոմեքենա առհասարակ չի գնվել։
2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ձեռք է բերվել ընդհանուր՝ երեք հատ 2018 թվականի արտադրության Nissan X Trail մեքենա, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 15 մլն դրամ, կամ մոտ 30 հազար դոլար (պայմանագիրը՝ այստեղ):
Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով:
Վերոնշյալը հաստատող փաստաթղթերը՝ ստորև.