Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների»

Դեկտեմբեր 19,2019 23:30

ՀՀ ոստիկանությունն այսօր տեսանյութ է տարածել, որտեղ երկու անձի գաղտնի նկարահանված խոսակցությունը ներկայացվում է իբրև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի կողմից մարտի 1-ի գործով տուժած անձին կաշառելու փորձ, որպեսզի վերջինս հրաժարվի իր կարգավիճակից և ցուցմունքից։

Տարածված տեսանյութն ավելի շատ նման է վատ պատրաստված բեմականացմանը։

Պաշտպանական կողմը, ինչպես նաև ՀՔԾ-ն ու մեղադրող դատախազները բազմիցս նշել են, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի՝ Ռ․ Քոչարյանին վերաբերող անջատված մասը ոչ մի կերպ չի առնչվում զոհերին, առավել ևս՝ մարմնական վնասվածք ստացած անձանց։ Հետևաբար, եթե որևէ մեկը փորձել է տուժողին խորհուրդ տալ, թե ինչ ցուցմունք տա, դա բացարձակապես ոչ մի կերպ չի կարող առնչվել Ռոբերտ Քոչարյանի գործին։

Տեսանյութից ակնհայտ է, որ նկարահանումը կատարվել է ամիսներ առաջ։ Հարց է առաջանում, ինչո՞ւ մինչ օրս ոստիկանությունը տեղեկություն չի հրապարակել այս գործի ընթացքի վերաբերյալ և արդյո՞ք որևէ մեկին մեղադրանք է առաջադրվել։ Դրա փոխարեն ոստիկանությունը պահել է այս նկարահանումը և այժմ օգտագործում է՝ որպես ճնշման գործիք դատարանի վրա։

Հարկ ենք համարում ընդգծել, որ առաջին անգամ չէ, երբ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական կարևոր որոշման հրապարակումից առաջ գործող իշխանությունները դիմում են նման մանիպուլյատիվ քայլերի։ Սա դատական իշխանության վրա ճնշում գործադրելու հերթական գործողությունն է։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031