ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր 2019 թվականին մասսայական սպորտի զարգացման ոլորտում կատարած աշխատանքները ամփոփելիս ասաց, որ իր համար այսպիսի հանդիպումները կարեւոր են նաեւ այն առումով, որ ի հայտ են գալիս նաեւ բացթողումները:
Միջոցառման ավարտին մարզական լրագրողները նախարարին առաջարկեցին մի քանի րոպե եւս մնալ դահլիճում՝ նրան առողջ ապրելակերպին եւ մասսայական սպորտին վերաբերող հարցեր ուղղելու համար, մանավանդ, որ նման հնարավորություն դեռ չէր եղել: Սակայն, նախարարը հրաժարվեց՝ հորդորելով բավարարվել արդեն ասվածով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ