Այսօր վաղ առավոտյան լողի Հայաստանի հավաքականի անդամներ Վարսենիկ Մանուչարյանը եւ Վլադիմիր Մամիկոնյանը հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի ուղեկցությամբ մեկնել են Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Վլադիմիր Սալնիկովի անվան միջազգային մրցաշարին: Մրցաշարը շարունակվելու է երկու օր՝ դեկտեմբերի 20-ից 21-ը:
Ավանդույթի համաձայն մեր հանրապետության լողորդները այս մրցաշարով են եզրափակում մրցաշրջանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ