Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, անդրադառնալով քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահի պաշտոնում նշանակվելուն, ասաց, որ Սաֆարյանին դեռ Ազգային ժողովից է ճանաչում։
«Ինքը բավականին գիտելիքներ ունի տարբեր բաներից, բայց այն մակարդակը չունի, որ աշխատի այսպես լայն ծավալի շրջանում», – ասաց Սադոյանը։
Ըստ քաղաքական գործչի՝ Սաֆարյանը խորհրդի գործառույթների վերաբերյալ լուրջ պատկերացում չունի։ Սադոյանը ընդգծեց նաև, որ բնական կլիներ, եթե արդեն իսկ գործող Հանրային խորհրդի հետ նախագահի թեկնածուները հանդիպեին։
«Փորձեին ներկայացնել, թե իրենք ոնց են պատկերացնում ՀԽ-ի հետագա աշխատանքը», – շեշտեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: