Այսօր կառավարության շենքի մոտ Սողոմոն Խ.-ն, 1988 թ. սպառնում էր ինքնավնասվել: Նա ամիսներ առաջ էլ նույնպիսի բողոքի ցույց էր անում կառավարության շենքի մոտ:
Նրա պատմելով՝ եղբայրների հանդեպ իրավապահ մարմիններն անարդար են եղել, դատարանն էլ խիստ պատժաչափ է կիրառել:
Կարդացեք նաև
«2018 թվականին տեղեկացրել եմ վարչապետին, ասել էր՝ ամեն ինչ լավ է լինելու: Հետո ոչ մի բան էլ չեղավ, ես հացադուլ եմ արել 23 օր, էլի փափուկ բարձ դրեցին գլխիս տակ՝գնացի: Հետո եկա էս տարի ջրադուլ արեցի: Մայրիկիս կանչեցին, տարան փափուկ բարձ դրեցին: Հիմա ելք չունենք»,-ասաց երիտասարդը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=9OLGmmtoG2U
Ոստիկանները փորձում էին համոզել, որ ինքնավնասման փորձը սխալ միջոց է խնդիրները լուծելու, սակայն երիտասարդ տղամարդը փոքրիկ դանակը չէր հեռացնում պարանոցից:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=dIG5orhm-9s
Որոշ ժամանակ անց ԱԻՆ-ի փրկարար ծառայության աշխատակիցներն ու շտապ օգնության աշխատակիցները բողոքի ցույց անող այս տղամարդուն պատգարակով տեղափոխեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ