Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈւ վարչության նախկին պետն ապրիլյան հանձնաժողովում էր. կարեւոր տեղեկություններ է ասել

Դեկտեմբեր 19,2019 18:04

2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստում այսօր մի քանի ժամ հանձնաժողովականները հարցեր են հղել ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանին, որը 2016թ.-ին զբաղեցնում էր այդ պաշտոնը, եւ զորացրվել էր արդեն 2017-ին:

«Աշխատեցինք բավականին երկար, քանի որ պարոն Մարդոյանի հետ աշխատանքը կարեւոր է: Շնորհակալ ենք նրան՝ մեզ այդքան ժամանակ տրամադրելու, մեզ կարեւոր տեղեկատվություն փոխանցելու, բանակի ապագային միտված պատկերացումները ներկայացնելու համար»,-Մարդոյանի հետ հանդիպումը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/2773819439342851/

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան դեպքերի հետ կապված ինչ թերացումներ կարելի է արձանագրել այս հանդիպման արդյունքում: «Երբ նայում եք գեներալին եւ լսում իմ մեկնաբանությունները, նման գնահատական հնչեցնելու…դա կհարցնեք, երբ կկարդաք հանձնաժողովի եզրակացությունը: Հարցերի պատասխանները ստանալու եք ամիսներ հետո»,-պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը:

Թե ինչ կարծիքի է հանձնաժողովի մասին Ալբերտ Մարդոյանը, նա նշեց. «Սպասելիք ունեմ, որ վերլուծությունը կկատարվի, եւ հաջորդ քայլերը կլինեն ի նպաստ բանակի»:

Հարցին՝ «Դուք էլ եք կասկածներ ունեցե՞լ ապրիլյան պատերազմի հետ կապված», Մարդոյանը բացասական պատասխան տվեց:

Լրագրողները նաեւ հարցրին, թե Մարդոյանն ինչ կարծիքի է Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ապրիլյան պատերազմի առնչությամբ դավադրություն կա: Մարդոյանի փոխարեն Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հիմա քաղաքական հարցեր եք տալիս գեներալին: Այդ հարցերը պետք է տալ մեր եզրակացություններն ընթերցելուց հետո»:

Այնուհետեւ հարցին՝ «պատասխան գործողությունների առումով հրահանգի ուշացում եղե՞լ է», Ալբերտ Մարդոյանը բացասական պատասխան տվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031