Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի՜ ձեզ, որ ձեր, իսկ աչքերով չտեսաք, թե ինչ աստիճանի քոչվորավարի է հնարավոր վարվել ձեր երազանքների հետ. Սամվել Ֆարմանյան

Դեկտեմբեր 19,2019 18:35

Երևի, ոչինչ այնքան ճշգրիտ ու այնպես խորհրդանշորեն չի խտացնում ժամանակը, նրա երազանքները, բարքերն ու արժեքները, որքան այդ ժամանակը խորհրդանշորեն անշարժացրած լուսանկարը:

Առաջին լուսանկարում մի հատված է «Ավանգարդ» թերթի 1968 թ. հոկտեմբերի 19-ի համարից. «Երևան -2018» շա՜տ խորհրդանշական վերնագրով. հետաքրքիր ֆուտուրիստական հոդված: Հոդվածի հրապարակումից չորս օր անց հանդիսավորությամբ բացվելու էր «Երևան 2750» շատրվանային համալիրը` այսօրվա Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի արձան տանող հատվածում: Շատրվանային համալիրի գեղեցկությամբ, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու բացառիկ ներդաշնակությամբ ու նրբաճաշակությամբ ազդված, հոդվածագիրը ֆուտուրիստական ժանրում պատկերում էր 2018 թ. Երևանը… Իր վառ երևակայության ու երազանքների Երևանը:

Երկրորդ նկարում Երևանի 2750-ամյակի նույն շատրվանային համալիրն է այսօր` 2019 թ. տարեվերջին: Բայց արդեն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի երևակայության ու ճաշակի շատրվանային համալիրը` մեր ժամանակները, նրա արժեքներն ու բարքերը խտացնող ձևավորմամբ:
Ամանորի միջոցառումների շրջանակում երկու օրից այստեղ կսկսեն գործել «տաղավարներ» ու «հանգստի գոտի: Քաղցը հնարավոր կլինի հագեցնել տարատեսակ տնական բրդուճներ, իսկ ծարավը` «դնջցնող» թան գնելով: Ու այդ ամենը «կախարդական փայտիկով» Երևանի կենտրոն տեղափոխված առավելագույնս բնական, գողտրիկ գյուղական միջավայրում` ծղոտների գրկում…

Ի վերջո, որքան էլ քննադատեմ Նիկոլ Փաշինյանին ու Հայկ Մարությանին, մի հարցում նրանց հասցեին գնահատանքի ու գովասանքի խոսքեր չասել չեմ կարող. ի վերջո, ո՛չ Նիկոլ Փաշինյանը ու ո՛չ էլ Հայկ Մարությանը իրենք իրենց չեն կեղծում. սա է նրանց ժամանակը, սա է նրանց բարքերը, սա է նրանց արժեքներն ու նրանց երազանքը: Սա է «կարգին» մշակույթի նրանց երևակայությունը: Սա է Փաշինյանի իշխանության մշակութային երկու անխախտ հենասյուները` жвачка и жрачка:

Հ. Գ. Երրորդ նկարում Երևանի լուսահոգի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյան է` 1968թ. հոկտեմբերի 22-ին, շատրվանային համալիրի բացումից մեկ օր առաջ: Երանի՜ ձեզ, որ ձեր, իսկ աչքերով չտեսաք, թե ինչ աստիճանի քոչվորավարի է հնարավոր վարվել ձեր երազանքների հետ:

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031