Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած բանաձևին

Դեկտեմբեր 19,2019 17:47

 Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի առաջարկած բանաձևին՝ Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Քվեարկությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Բանաձևին կողմ է քվեարկել 65, դեմ՝ 23 երկիր, 83 երկիր ձեռնպահ է մնացել:

Դեմ արտահայտված երկրներն են, Հայաստանից բացի, Ռուսաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Գվինեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մյանմարը, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան, Զիմբաբվեն:

Բանաձևը դատապարտում է «ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների զանգվածային ձերբակալությունները՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների հիման վրա» և «Ղրիմի բնակիչներին ՌԴ զինված ուժեր զորակոչելու փորձը»:

Փաստաթղթի հեղինակները պահանջում են դադարեցնել աջակցությունը Ղրիմում ժողովրդագրական վիճակի փոփոխությանը, ինչպես նաև դադարել հետապնդել իրենց մտքերի արտահայտման համար ձերբակալված անձանց և ազատ արձակել նրանց, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել Ուկրաինայի բոլոր անօրինական ձերբակալված քաղաքացիներին և ապահովել նրանց անխոչընդոտ վերադարձը հայրենիք:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031