Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Մինչեւ վարչապետի առաջարկը, մտքովս չէր անցել, որ դա այն կարգավիճակն է, որը կուզենայի զբաղեցնել իշխանությունում»

Դեկտեմբեր 19,2019 15:40

Այսօր քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ: Կառավարության անդամներն այսօրվա նիստին միաձայն քվեարկեցին Սաֆարյանի օգտին:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախնական զրույց է ունեցել, հիմնական ուղղություններն են եղել՝ օրենսդրական փոփոխությունները՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությունը, որը ենթադրում է խորհրդի կանոնադրության եւ այլ ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունը.«Հանրային խորհրդի առջև դրված են խնդիրներ, թվարկված են ե՛ւ առաքելությունը, ե՛ւ գործիքները, որոնց միջոցով իրականացնելու է այդ առաքելությունը, բայց շատ հարցեր անորոշ են»:

Նա վստահեցրեց՝ կադրային փոփոխություն կարող է տեղի ունենալ, եթե որոշ գործընկերներ համարեն, որ իրենք չեն աշխատելու այդ կառույցում:

Իր նշանակման մասին Սաֆարյանն ասաց՝ հանրային խորհրդի նախագահ դառնալն իր մանկության երազանքը չի եղել, ուղղակի չի մերժել վարչապետի առաջարկությունը:

Սաֆարյանն ասաց, որ 3-4 օր առաջ, մինչեւ վարչապետից առաջարկ չէր ստացել, մտքով չէր անցել, որ խորհրդի նախագահ լինելն այն կարգավիճակն է, որը կուզենար զբաղեցնել իշխանության մեջ: Սաֆարյանն ասաց, որ ինքը երբեք կաշկանդված չէ քննադատելու իշխանությանը:

Մանրամասն՝ տեսանյութում

«Առաջին իսկ օրից իմ ցանկությունն է եղել հստակեցնել, թե ինչով ենք զբաղվում այդ մարմնում: Ինձ համար անհասկանալի է եղել, որպես քաղաքագետ նշանակված լինելով այդ մարմնում, ականատես եմ եղել այդ մարմինը քաղաքական խաղերում օգտագործելու անթաքույց նկրտումներում: Այդ նիստում Վազգեն Մանուկյանը շարադրեց մի բան, որին ես չէի կարող չընդդիմանալ, դա հանրային խորհրդի առաքելության վերասահմանմանն էր վերաբերում՝ հանրային խորհրդի առաքելությունն է հասարակությանը դեմ տրամադրել իշխանություններին: Հետեւաբար հակասությունները հասել էին գագաթնակետին»,-ասաց Սաֆարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտարկմանը՝ հանրային խորհրդի ստեղծման օրից այն քննադատվել է եւ համարվում էր անօգուտ կառույց, մեկ անձի համար ստեղված մարմին, որը ծառայելու իշխանությանը, ոչ թե հանրությանը, հիմա իր նշանակումով միթե փոխվեց կառույցի ստեղծման գաղափարը, Սաֆարյանը պատասխանեց. «Հենց նիստում վարչապետն ակնարկեց՝ քաղաքական առեւտրի ժամանակն ավարտված է եւ քաղաքական առեւտուր այլեւս չի լինելու: Եվ դա ասվում էր հանրային խորհրդի նախագահի նշանակման ժամանակ՝ ինձ մոտ ասոցիացիաներ տանելով 2008-2009 թվականներ, եւ բոլորիս քննադատությունը կար՝ Վազգեն Մանուկյանի համար հատուկ պաշտոն է ստեղծվում: Բայց օրենքում կա բազմաթիվ պիտանի գործառույթներ, որոնցով այսօրվա, պիտի որ երեկվա կառավարությունն էլ հետաքրքրված լիներ, դա հանրային լսումների ինստիտուտն է, որը կազմակերպվում է այս խողովակով, դա հանրային անկախ փորձաքննությունն է, որոնք այլ մարմիններ չեն անում»: Սաֆարյանն ասաց՝ երկու օր առաջ է իմացել, որ հանրային խորհրդի իրավական հարցերի հանձնաժողովը այս 10 տարիներին ընդամենը 2 նիստ է գումարել, այն էլ անցած տարի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031