Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում ներառական խաղահրապարակ կկառուցվի․ Վիզա «ԲԱՐԵՐԱՐ»

Դեկտեմբեր 19,2019 15:34

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Ծրագիրն իրականություն կդառնա Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

«Շաբաթներ առաջ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նոր թափ հաղորդեցինք մեր համագործակցությանը, որի արդյունքում Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շնորհիվ կուտակվող միջոցները կարողանում ենք նաև ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուները հասարակության ավելի լայն շերտերն են: Արդյունքում, մենք՝ բանկը, հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկի եկամտից կուտակվող միջոցներով: Վարդենիսում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Այս ծրագիրը իրականություն կդառնա նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 55 հազար քարտատերերի շնորհիվ: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք անել ավելին»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամը ուրախ է կրկին համագործակցել իր վաղեմի գործընկերների՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Յունիսեֆ Հայաստանի հետ։ Բոլոր երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն և հավասար պայմաններ։ Հատուկ խաղահրապարակի կառուցմամբ՝ Վարդենիսի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին և իհարկե Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններին»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Խաղը երեխայի իրավունքն է: Վաղ մանկության շրջանում այն էական նշանակություն ունի ոչ միայն ուղեղի զարգացման, այլև` սոցիալական ձիրքերի ձևավորման, մոտորիկայի, երևակայության և հուզական զարգացման համար: Ցավոք, բազմաթիվ համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաները չունեն համապատասխան պայմաններ համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հասակակիցների հետ շփվելու համար: Այս նախաձեռնության միջոցով ցանկանում ենք մեկ անգամ ևս ցույց տալ, որ անկախ կարողություններից, երեխաները պետք է ապրեն, խաղան և սովորեն միասին: Վարդենիսում ապրում է մոտ 3000 երեխա, և ես ուրախ եմ, որ հաջորդ տարի նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օգտվել խաղալու իր հիմնարար իրավունքից»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը Հայաստանում թողարկված բանկային բարեգործական առաջին քարտն է: Այն թողարկվում է 2012 թվականից: Բարեգործական ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի  հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa ‹‹ԲԱՐԵՐԱՐ›› քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները վճարվում են բանկի սեփական միջոցների հաշվին: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն ունեն կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031