ԱԺ-ում քիչ առաջ սկսվեց 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին հրավիրված էր բարձրաստիճան զինվորական:
Մեկնարկին պարզվեց, որ հյուրն Ալբերտ Մարդոյանն է՝ ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության նախկին պետը:
Նա լրագրողների հարցերին պատասխանել հրաժարվեց: Գեներալ-մայոր Մարդոյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2017թթ.-ին:
https://www.facebook.com/aravot.am/videos/2416988985213493/?story_fbid=3035567936461701&id=271803352838187
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերը փակ են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ