«Ինքը պետք է սարսափի, որ ես անպայման լսելու եմ նրա քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին: Հիմա արդեն չեն էլ ասում, որ Սերժ Սարգսյանը չի գալու: Իրենց մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանը դատապարտված է գալ քննիչ հանձնաժողով»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով քրեական գործով անցնող, ՀՖՖ նախկին ղեկավար եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մտավախությանը, որ Անդրանիկ Քոչարյանի պես մարդը պետք է իր ղեկավարած հանձնաժողովի նիստերում բարձրաստիճան զինվորականների հարցեր տա, ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «ապրիլյան» քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք՝ Հայրապետյանը նրան անվանել էր վախկոտ, որը պետք է քննի, օրինակ, Լեւոն Մնացականյանին:
https://www.facebook.com/aravot.am/videos/447210569260429/
Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ռուբեն Հայրապետյանն իր այս խարդավանքների հիմքում դա է դրել՝ ինչպե՞ս գործընթացը խառնել իրար, որ արժեզրկվի քննիչ հանձնաժողովի գործընթացը: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքից են երեւի անհանգստացած ՀՀԿ-ական բոլոր նախկին եւ ներկա կարկառուն անդամները: Թող շատ չանհանգստանան, ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում»:
Կարդացեք նաև
Ըստ Անդրանիկ Քոչարյանի. «Ռուբեն Հայրապետյանը սարսափում է, որ մենք կարող է լսենք Լեւոն Մնացականյանին, Յուրի Խաչատուրովին, թող չսարսափի: Հայրապետյանը չէ, որ պետք է սպասարկի մեր բանակի շահերը: Կարծեմ հայտարարել է, որ Ղարաբաղի պաշտպանության մասնակից է եղել: Լավ էլի…»:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր էլ հանձնաժողովի աշխատանքը շարունակվելու է, գեներալ է ներկայանալու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ