Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այդ մարդու անունը չի տալիս, իմ անո՞ւնն ինչի է տալիս». Քոչարյանի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին

Դեկտեմբեր 19,2019 13:48

«Նախկին ընկերները չեն ունենում ընդհանուր ընկեր: 2008թ.-ից հետո մենք հայտնվել ենք լրիվ տարբեր դաշտերում, որպես ընկերներ՝ եւս: Ընդհանուր ընկերը պետք է լիներ կամ իմ ընկերը, կամ նրա, իսկ ինքը հայտարարեց, որ իր ընկերները Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցներն են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով քրեական գործով անցնող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր մոտ ընդհանուր ընկեր կամ ծանոթ է ուղարկել՝ որպեսզի հորդորի երկրից գնալ, քանի որ «Նիկոլը նրան բռնելու» հրահանգ է տվել, ասաց Անդրանիկ Քոչարյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/447210569260429/

Նրա խոսքով. «2008-ից հետո Ռուբեն Հայրապետյանի պահվածքն արդյունք է իմ զբաղեցրած դիրքի: Ես եղել եմ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյա, եւ պարզվեց, որ Հայրապետյանը շատ է ձգտել ունենալ նման կառույցների ղեկավար կազմի հետ որոշակի հարաբերություններ»:

Հարցին՝ «այսինքն, պաշտոնի՞ համար է ձեր հետ ընկերություն արել», նա դրական պատասխան տվեց. «Ես կարող եմ ենթադրություններ անել, թե այս խառնակչությունն ինչ նպատակ ուներ»:

Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ. «Եթե կան ընդհանուր ընկեր, նախաքննական մարմինը գուցե ճշտի, թե նա ով է: Որքան հասկացա՝ ինքն ասել է, որ անունը չի տա այդ մարդու: Բա եթե չի տալիս, իմ անո՞ւնն ինչի է տալիս»: Իսկ թե որն է Հայրապետյանի նման հայտարարությունների նպատակը, Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց Սերժ Սարգսյանին եւ մյուս ՀՀԿ-ականներին հարցնել:

Հիշեցնենք, որ 2008թ.-ից տեւական ժամանակ անց՝ 2016թ.-ին էլ էր Անդրանիկ Քոչարյանն ասում, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է. «Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել և մեր հակասությունները չեն ազդել և չեն կարող ազդել մեր ընկերության վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031