Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկրում պետականամետը մենք ենք ու լավ գիտեք, որ եթե դառնանք պարտիզաններ, ապա միայն սահմանից այն կողմ». Արգիշտի Գևորգյան

Դեկտեմբեր 19,2019 13:41

Այսօր` դեկտեմբերի 19-ին, կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ՀՅԴ երիտասարդական միության այս տարվա վերջին բողոքի ցույցն ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման:

Արձագանքելով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների անունից հրապարակված նամակում պարունակվող Հրանտ Մարգարյանին վերագրվող պնդմանը, իշխանությանը պարտիզանական հարվածներ հասցնելու մասին, ցուցարարները իրենց «զենքերն» էին բերել, որ հանձնեն:

ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը անդրադառնալով պարտիզանական գործողությունների մասին լուրերին նշեց.

«Կոչ ենք անում Ազգային ժողովի մի խումբ անդամներին, ովքեր խուսափել են ծառայությունից, հանգիստ նստեն տեղները: Չփորձեք ցույց տալ, որ պետությունը պաշտպանում եք մեզնից: Այս երկրում պետականամետը և երկրի արթուն պաշտպանները մենք ենք ու լավ գիտեք, որ եթե դառնանք պարտիզաններ, ապա միայն սահմանից այն կողմ»:
Երիտասարդները ներկայացրին 15 փաստ, թե ինչու Արայիկ Հարությունյանը չի կարող այլևս զբաղեցնել այս պաշտոնը: ՀՅԴ ՀԵՄ-Ի նախաձեռնության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ փաստերը 15 հատից ավելի են, բայց իրենք առանձնացրել են կարևորագույնները.

«Այս փաստերը խնդիր է նաև այն քաղհասարակության համար, ովքեր աչք են փակել այս ամենի վրա և կարծես չեն նկատել, որ Արայիկ Հարությունյանը այսպիսի քաղաքականություն է վարում»:

Բողոքի ցույցի մասնակիցները բերել էին նաև նամակ հանձնելու կառավարությանը և նշեցին, որ իրենց հետագա գործողությունները բխելու է այնտեղ նշված պահանջների կյանքի կոչման հրամայականից: Նամակը վերցնելու համար ցուցարարների մոտ եկավ ՀՀ կառավարության դիմում-բողոքների վերլուծության բաժնի ղեկավար Համլետ Նազարյանը:

Ցույցին նաև ներկա էին ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները, և վարչության անդամ Հռիփսիմե Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս շարժման առաջին իսկ օրից համաձայն են եղել և մասնակցել բողոքի ցույցերին:

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031