«Երեկ գիշեր դռնից եւ պատուհանից ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված»,- այսօր ԱԺ ամբիոնին մոտենալով՝ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ գնալու է այնտեղ եւ կոչ արեց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ այլ պատգամավորներին, որ միասին գնան այնտեղ:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաեւ կոչ արեց իրավապահ մարմիններին շուտ պարզել, թե ովքեր են այդ անձինք, որ ամբողջ խմբագրությունը տակնուվրա են արել եւ պարզեն, թե ինչ են փնտրել. «Շատ արագ, կարծում եմ, կստանանք այդ բոլոր հարցերի պատասխանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ