Հրապարակվեց «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու. 2019» տեղեկագիրը։ Այն թվերի տեսքով ներկայացնում է, թե ով ենք մենք՝ հայաստանցիներս, ինչ ժողովրդագրական գործընթացներով է անցնում մեր երկիրը։ Առաջին հարցը, բնականաբար, սա է՝ «Որքա՞ն է մեր երկրի բնակչությունը, և կանխվում է արդյոք նվազման տենդենցը»։
Տեղեկագիրն առանձին հետաքրքիր տվյալներ ևս ունի։ Ուսումնասիրված և հրապարակված են թե ներքին, թե արտաքին միգրացիայի տվյալները։ Մարզային կտրվածքով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին հետևող մասնագետների համար բարդ չէր ենթադրելը, թե որ մարզերն ունեն միգրացիայի ամենաբարձր ցուցանիշները։ Հավանաբար։
«Մեկնել են և չեն վերադարձել» տողի դիմաց Շիրակի մարզի պարագային նշված է՝ բնակչության 21.9 տոկոսը, Լոռու մարզի՝ 15.2, Գեղարքունիքի մարզի՝ 12։ Ընդհանուր միգրացիայի ցուցանիշով մեր հայրենակից միգրանտների ճնշող մեծամասնությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ 69.5 տոկոսը։ Արտաքին հաջորդ խոշոր՝ 6.2 տոկոսանոց միգրանտների բնակության հասցեն նշվում է Եվրոպական երկրներ։ Սա, եթե Արցախ տեղափոխվողների 8.5 տոկոսանոց խմբին արտաքին միգրացիայի շարքում չդասենք։ Իսկ միգրանտների 6 տոկոսի համար ներքին տեղափոխության վերջին հասցեն Երևանն է։ Այսինքն՝ ծննդավայր-փոքր հայրենիքը լքողների 6 տոկոսը բնակություն է հաստատում մայրաքաղաքում։ Սա, հնարավոր է, որ սոցիալ-տնտեսական բացատրություններից զատ, ուրիշ պատճառ էլ ունի։ Կամ՝ պիտի, որ ունենա։
Տեսեք՝ պաշտոնապես մեր երկրի բնակչության կյանքի տևողությունը 75.9 տարի է (միջազգային չափանիշերով՝ սա վատ ցուցանիշ չէ՝ մեր մակրոտնտեսական ցուցանիշներն ունեցող երկրի համար)։ Բոլորս գիտենք, որ միջավայրի աղտոտվածության տեսանկյունից Երևանը մեր երկրի լավագույն բնակավայրը չէ։ Սակայն հենց Երևանում է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 76.4 տարի։ Բոլոր մարզերում այս ցուցանիշը միջինից ցածր է։
Կարդացեք նաև
Հարգենք ժողովրդագիրների՝ մասնավորապես, ու վիճակագիրների աշխատանքը՝ ընդհանրապես։ Հարգենք, ընթերցենք ու մտածենք արձանագրված տվյալների մասին։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում