Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ կարող է լինել էֆեկտիվ. Նիկոլ Փաշինյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Դեկտեմբեր 19,2019 13:17

Կառավարությունը այսօր որոշեց Հանրային խորհրդի նոր նախագահ նշանակել Ստյոպա Սաֆարյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով խոսեց Հանրային խորհրդի դերի մասին ու Ստյոպա Սաֆարյանին ասաց․ «Ձեր առաջ դրված է բարդ խնդիր։ Սա Հանրային խորհրդի վերջին շանսն է ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհրդատվական մարմին կարող է լինել էֆեկտիվ»։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ:

«Հեղափոխությունից հետո, երբ խոսում էին հնարավոր կադրային ջարդերի մասին, ես հայտարարեցի, որ այս նոր պայմաններում յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, որովհետև մենք նոր էջ ենք բացում ՀՀ պատմության մեջ: Եվ ըստ էության ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձևավորմանը և այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցած Հանրային խորհրդին՝ նաև հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր եղել են երրորդ հանրապետության ձևավորման ակունքներում: Եվ հույս եմ ունեցել, որ այդ մարդիկ կօգտվեն այդ շանսից»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության նիստի ժամանակ շարունակելով ներքաղաքական վերլուծությունը, Փաշինյանն ասաց. «Ես նկատում եմ, որ քաղաքական ուժերում էլ այդ բանը կա՝ ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ: Ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հարցազրույց կտամ, կասեմ՝ ինչ վատ պրոցեսներ են ՀՀ-ում, երեխուս գործի ընդունի, թե չէ սենց: Էդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ էդ մարդիկ ասուլիս անեն, կեսից կիսվեն, չորս մասի բաժանվեն, էդ հարաբերությունը չկա: Հարաբերությունները, որ հանրային ու քաղաքական գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, էդ հարաբերությունը չի լինելու ոչ մի պարագայում: Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է: Սա կառավարություն է, ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են, առուծախի պրոցես է սկսվում: Էդ առուծախով զբաղվող անձինք, ովքեր շանս են ստացել, և չեն հասկացել… Ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում է, ընկնում ցեխի մեջ: Հիմա բոլոր էն խոզերի գլուխները, որոնք դրվել են գորգերի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031