Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ դիմել իմ շատ սիրելի ընկեր Արայիկ Հարությունյանին». Միքայել Զոլյանի կոչը ԱԺ-ում՝ ԿԳՄՍ նախարարին ու Նարինե Թուխիկյանին

Դեկտեմբեր 19,2019 12:56

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը խոսեց Տերյան եւ Քոչար փողոցների միջեւ գտնվող տպարանի շենքի մասին, որտեղ արդեն 5-րդ օրն է՝ շինաշխատանքներ են ընթանում:

Միքայել Զոլյանն ասաց, որ քաղաքացիները մտահոգություններ ունեն դրա հետ կապված. «Ես ուզում եմ դիմել իմ շատ սիրելի ընկեր Արայիկ Հարությունյանին, իմ կողմից շատ հարգված եւ սիրված Նարինե Թուխիկյանին, որ այդ հարցը եւս մեկ անգամ քննեն: Առաջարկում եմ այս պահին դադարեցնել աշխատանքները, հանդիպել, շփվել երեւանցիների հետ, ովքեր մտահոգություն ունեն, մասնագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Եթե այդ մտահոգություններն անհիմն են, քննարկման ընթացքում դրանք կվերանան: Իսկ եթե հիմնավոր են, այդ հարցը կլուծվի»:

Զոլյանի խոսքով՝ այսօր Երեւանի բնակիչները հիշում են, թե ինչ կատարվեց նախորդ իշխանության օրոք. «Նախորդ իշխանության հանցանքներից մեկն այն էր, որ այլանդակվեց Երեւան քաղաքը, մասնավորապես՝ Երեւանի կենտրոնը: Բազմաթիվ պատմական շենքեր կամ ոչնչացվեցին, կամ տեղափոխվեցին կոնտեքստից դուրս, կառուցվեցին շենքեր, որոնք ընդհանրապես կապ չունեն Երեւանի հետ ճարտարապետական առումով ու բնականաբար, այսօր մարդիկ էմոցիոնալ ռեակցիա են ցույց տալիս: Այն մարդիկ, ովքեր անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Արայիկ Հարությունյանի հասցեին ու անգամ նախարարության անունը չեն կարողանում ճշգրիտ արտաբերել, իմ ելույթից հանկարծ չոգեւորվեն, ես անվերապահ աջակցում եմ Արայիկ Հարությունյանին՝ որպես մեր թիմի անդամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031