Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապահները բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ-ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 19,2019 12:50

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործով կասկածանքով ձերբակալված անձանց գործողություններից եւ, առհասարակ, սպասվող զարգացումներից մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, իրավապահները գտել են այն ընտանիքներին, որոնց երեխաներին որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները։ Իրավապահները արձանագրել են, որ որդեգրվող երեխաների ընտանիքները ապրել են ծայրահեղ ծանր պայմաններում։ Ուշագրավն այն է, որ իրավապահները նաեւ բացահայտել են, թե ինչպես են քրեական գործով կասկածյալները ինչ-ինչ ճանապարհներով բացահայտել անապահով ընտանիքների ինքնությունը եւ անձամբ գնացել եւ գտել են նրանց։ Արդյունքում, գտնելով նրանց՝ տեսել են, որ ենթադրյալ ընտանիքում կա 9 երեխա, երեխաները պահվում են ոչ բարենպաստ պայմաններում, եւ 5-6 ամիս հետո ծնվելու է 10-րդ երեխան, որին եւս այդ անմխիթար պայմաններում պետք է պահեն։ Ուստի ենթադրյալ կասկածյալները հորդորել են կամ միգուցե կլորիկ գումարի դիմաց առաջարկել են 10-րդ երեխային լույս աշխարհ բերող ծնողին երեխային տալ որդեգրման, ինչի արդյունքում ստացել են դրական պատասխան։ Ասել է թե՝ երեխաները դեռ չծնված են որդեգրման ենթակա եղել։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահները սույն քրեական գործի շրջանակներում առաջիկայում կմտնեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ գործընթացում նախարարության աշխատակիցներ կան ներգրավված։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031