Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն վերից վար կոռումպացված հովանավորչությամբ երկրում կարող էին 101 երեխայի վաճառել ու պատասխանատվություն չկրել». ԱԺ-ից մեղադրում են Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին

Դեկտեմբեր 19,2019 12:25

«Երեկ մի ահասարսուռ լուր տարածվեց: Բանից պարզվում է, որ Հայաստանում 101 երեխայի գողացել են եւ որեւէ օրինական կամ անօրինական եղանակով Հայաստանում երեխաներ են վաճառվել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում մոտենալով ամբիոնին՝ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Հիշեցնենք, որ խոսքը օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի մասին է, որի շրջանակներում ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը եւ այլ անձինք:

Պապոյանն ասաց, որ չնայած անմեղության կանխավարկածին, նման դեպքերում քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ իշխանությունները. «Միայն կոռումպացված, վերից վար կոռումպացված հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 10, 15, 55, 100, 101 երեխայի վաճառել ու պատասխանատվություն չկրել: Միայն մարդը, որը գիտի, որ հովանավորչության պարագայում կամ որոշակի մեխանիզմերի առկայության պարագայում հնարավոր է կատարել այդպիսի գործողություններ ու պատասխանատվություն չկրել, կաներ նման բան, հետեւաբար, ես կարծում եմ, որ առաջին հերթին նախորդ իշխանությունները Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ղեկավարությամբ կրում են քաղաքական պատասխանատվություն այս դեպքի համար: Ես ուզում եմ այս ամբիոնից արձանագրենք, որ նոր Հայաստանում այլեւս ոչ միայն այդպիսի դեպքեր չեն լինելու, այլեւ քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերի գործողություններին տրվելու են իրավական գնահատական, ոչ միայն քաղաքական: Այն մարդիկ, որոնք այդ գործողության մեջ ներգրաված են եղել, կարծում եմ, խորին համոզվածություն են ունեցել,որ երբեւէ պատասխանատվություն չեն կրելու դրա համար: Բայց մեր ժողովուրդը եւ ՀՀ քաղաքացիները ապացուցել են, որ Հայաստանը Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որդուց՝ կնոջը կամ փեսային, հետեւաբար, մի օր գալու էր պատասխան տալու ժամանակը եւ եկել է»:

Պապոյանն ասաց, որ այս գործը պետք է ամբողջապես քննվի. «Ես այս բարձր քաղաքական ամբիոնից կոչ եմ անում ՀՀ իրավապահ մարմինները նաև ուսումնասիրել, թե այդ մարդիկ պետական քաղաքական բարձրաստիճան մարմիններում ունեցե՞լ են քաղաքական հովանավորներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ 2-3 հոգով հնարավոր էր նման գործողություններ ձեռնարկել, իհարկե, հաշվի եմ առնում անմեղության կանխավարկածը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031