Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ»

Դեկտեմբեր 19,2019 12:18

«Շատ հետաքրքիր է, որ այսօր ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է»,- այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանների հատկացման ծրագրին եւ ասաց, որ նախկին իշխանությունները այս ծրագիրը ձախողել են:

Վարչապետի խոսքերով՝ երեխային ապօրինի որդեգրելու մեխանիզմներ Հայաստանում գոյություն են ունեցել այն իշխանության տարիներին, որոնք ազգային արժեքների դրոշը բռնած ինչ են արել՝ մենք բոլորս գիտենք. «Այդ թվում՝ կոնկրետ քաղաքական ուժեր: Հետաքրքիր է, որ 2003 թվականից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարաններով, և «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել այդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ այդ ընթացքում եղել են նախարար՝ ձեզ հայտնի կուսակցություններից, բնակարանաշինություն է տեղի ունեցել այս նպատակով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու, իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին:

Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզվի ինչ-որ բան, այդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է, որ նրանք քաղաքական հալածյալ են: Հանուն ազգի պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պիտի ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031