Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն