Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարեցին. ինչ կլինի հետո. BBC

Դեկտեմբեր 19,2019 11:56

Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահը, որին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց: Որոշումը՝ արդյոք Թրամփը կշարունակի կատարել իր պարտականությունները, կորոշի Սենատը՝ արդեն 2020թ., հաղորդում է BBC-ն:

Կոնգրեսում տեղի է ունեցել երկու քվեարկություն՝ մեղադրանքի ներկայացված երկու հոդվածներից յուրաքանչյուրով:

Իշխանության չարաշահման վերաբերյալ հոդվածը հավաքել է կոնգրեսականների 230 ձայն իմփիչմենթի օգտին, և 197 ձայն՝ դեմ:

Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու հոդվածը ստացել է 229 կողմ ձայն իմփիչմենթի օգտին, 198 ձայն՝ դեմ:

Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր երկու հոդվածներից ցանկացածով հավաքել 216 ձայն:

Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ դեմոկրատներն ակնարկեցին, որ չեն պատրաստվում հրաժարվել Թրամփին իշխանությունից հեռացնելու փորձերից:

Ի դեպ, այս քվեարկությունը չի նշանակում, որ ԱՄՆ նախագահը պետք է հեռանա պաշտոնից, իսկ պաշտոնապես հայտարարված իմփիչմենթը կխանգարի նրան առաջադրվել երկրորդ ժամկետով:

Իմփիչմենթի հոդվածները

Ավելի վաղ Կոնգրեսի իրավական կոմիտեն հաստատել էր իմփիչմենթի հոդվածները՝ իշխանության չարաշահում և կոնգրեսի աշխատանքների խոչընդոտում: Չարաշահում ասելով նկատի ունեն այս տարվա հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի զրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Այդ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը խնդրել էր քննություն սկսել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ: Վերջինիս որդին՝ Հանթեր Բայդենը 2014-2019թթ. եղել է ուկրաինական պետական նավթագազային Burisma ընկերության տնօրենների խորհրդի անդամ, և, ինչպես պնդում է Թրամփը, ներգրավված է եղել այդ երկրում կոռուպցիոն սխեմայում:

Ջո Բայդենն այդ ժամանակ իրականացնում էր ԱՄՆ աշխատակազմի՝ Ուկրաինայի հարցերով լիազորված ներկայացուցչի պարտականությունները, և ինչպես կարծում են Կոնգրեսի հանրապետականները, մասնակցություն է ունեցել Ուկրաինայի իրավապահ մարմինների ղեկավարներին աշխատանքից հեռացնելու գործին, քանի որ նրանք պատրաստվում էին կոռուպցիայի գործով քննություն սկսել այդ թվում իր որդու դեմ:

Այդ մեղադրանքը դեմոկրատները գնահատում են որպես կոչ մեկ այլ պետության՝ միջամտել ԱՄՆ ընտրություններին գործընթացին:

Բացի այդ, Կոնգրեսի դեմոկրատները ԱՄՆ նախագահին մեղադրանք էին ներկայացրել Ներկայացուցիչների պալատի աշխատանքների խոչընդոտման վերաբերյալ. Սպիտակ տան ղեկավարն արգելել էր աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցներին պատասխանել օրենսդիրների կոչերին և հանդես գալ կոմիտեների լսումներին իմփիչմենթի գործընթացի շրջանակում:

«Մեղադրանքի կետերը հաստատում են, որ նախագահ Թրամփը իր անձնական և քաղաքական շահերը վեր է դասել ազգային անվտանգության, մեր ազատ և արդար ընտրությունների շահերից… Նա մասնակցել է իրավախախտումներում, որոնք կշարունակվեն, եթե մենք դրանք չդադարեցնենք: Հենց այդ պատճառով նախագահը Թրամփը պետք է ենթարկվի իմփիչմենթի և հեռացվի իշխանությունից»,- ասվում էր Կոնգրեսի իրավական կոմիտեի զեկույցում:

Ինչ կորոշի Սենատը

Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո որոշումը կփոխանցվի Սենատին, որը պետք է վերջնականապես որոշի ԱՄՆ նախագահի ճակատագիրը: Ըստ սահմանադրության՝ իմփիչմենթի մասին կոնգրեսի որոշումը ունի «արտոնված» կարգավիճակ, այնպես որ Վերին պալատը պարտավոր է հետաձգել բոլոր մյուս քննարկումները և առաջնահերթ քննարկել այդ նախաձեռնությունը:

Շաբաթվա սկզբին Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելին առաջարկեց փոխզիջման գալ և պայմանավորվել իմփիչմենթի քննարկման ընթացակարգի շուրջ:

Ըստ սահմանադրության՝ Սենատը պետք է քննարկի Կոնգրեսի կողմից հաստատված մեղադրանքները, իսկ բոլոր սենատորներն այդ գործընթացում կկատարեն երդվյալ ատենակալների դեր: Իր հերթին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պարտավոր է նշանակել օրենսդիրներ, որոնք հանդես կգան դատախազների և վկաների դերում, իսկ Սպիտակ տունը հնարավորություն կստանա ունենալ իր փաստաբանները:

Ինչ կլինի հետո

Կոնգրեսում հանրապետականները պատրաստվում են սկսել Ներկայացուցիչների պալատի առաջ քաշած մեղադրանքների քննարկումները արդեն 2020թ. հունվարին: Ընդ որում, գրեթե ոչ մեկ չի կասկածում, որ Կոնգրեսի վերին պալատը լիարժեք կերպով կարդարացնի նախագահին: Նրա ընդդիմադիրներին Սենատում անհրաժեշտ է հավաքել ձայների երկու երրորդը, մինչդեռ այժմ այնտեղ դեմոկրատներն ունեն միայն 47 ներկայացուցիչ՝ 53-ի դեմ:

Եվս մեկ խնդիր է ԱՄՆ քաղաքականության ապագան: Եթե Սենատն արդարացնի Թրամփին, դեմոկրատները ստիպված կլինեն գործակցել Սպիտակ տան հետ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Բացի այդ, իմփիչմենթ հայտարարելի չի խանգարի գործող նախագահին ևս մեկ անգամ առաջադրել թեկնածությունը 2020թ. նախագահական ընտրություններում:

Ինչպես են նրանք պատրաստվում գործակցել նախագահի հետ դրանից հետո, առայժմ հայտնի չէ:

«Եթե նախագահը պատասխանատվության չենթարկվի, եթե Սենատում իմ գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները, ապա մեր ժողովրդավարությունը սպառնալիքի տակ կլինի»,- BBC-ին ասել է կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031