Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել անխնա հարձակվում ու ոչնչացնում են հատկապես փաշինյանական գծից շեղվողներին՝ մյուսների աչքը վախեցնելու համար. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2019 11:27

«Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզվելի, թե կարում էիր, ընտանիքդ ղեկավարեիր, այ բլոջ…», սա ամենամեղմ մեջբերումն է իշխանական ֆեյքերի կողմից դերասան Հովհաննես Ազոյանի դեմ երեկ կազմակերպված զանգվածային հարձակումից։ Մնացածը սեռական բնույթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակա։

Հարց է ծագում. այդ ի՞նչ է իրեն, թույլ տվել Հովհաննես Ազոյանը, որ նման անմարդկային հարձակման թիրախ է դարձել։ Պատասխանը պարզ է. նա պարզապես համարձակվել է սատարել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին՝ «հարգելի իշխանություններին» կոչ անելով «հեղափոխական արժեքները չխեղդել Երեւանի քաղաքապետարանում»։

Ահա, այս անմեղ գրառումից հետո իշխանական ֆեյքերը զանգվածային գրոհ կազմակերպեցին Հովհաննես Ազոյանի դեմ՝ կայքերի ֆեյսբուքյան էջերում հարյուրավոր վիրավորանք ու հայհոյանք պարունակող մեկնաբանություններ գրելով նրա հասցեին։ Նույն Ազոյանի, որը հեղափոխության հարթակին կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին եւ այսօր էլ շարունակում է աջակցել նրան։

Բայց այս դեպքը բացառություն չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանական ֆեյքերն ավելի անհանդուրժող են յուրայինների հանդեպ։ Նրանք առավել անխնա հարձակվում ու ոչնչացնում են հատկապես փաշինյանական գծից շեղվողներին՝ մյուսների աչքը վախեցնելու համար։ Թարմ օրինակներից է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ընդամենը երեկ նրան հերոսացրած, նրա լուսանկարները տարածելով «լայքեր» հավաքած ֆեյքերը, Վանեցյանի հրաժարականի ու Նիկոլ Փաշինյանի կողմից նրան ուղղված քննադատությունից հետո, զանգվածային հարձակման անցան նրա դեմ՝ պիտակավորելով ու վարկաբեկելով իրենց երբեմնի «հերոսին»։ Նույն պատկերն էր նաեւ Վալերի Օսիպյանի դեպքում, միանգամից ներեցին անցյալում ցույցերը ցրելու հետ կապված նրա վատ համբավը եւ գրկաբաց ընդունեցին, իսկ պաշտոնաթող լինելուց հետո սկսեցին վարկաբեկել։

Փաշինյանական ֆեյքերը չեն հանդուրժում իշխանությանն ուղղված նույնիսկ ամենակոռեկտ ու փաստարկված քննադատությունը։ Նրանք հրահանգավորված, ժամում 100 քոմենթ արագությամբ սկսում են անիծել ու հայհոյել ցանկացածին, ով համարձակվում է տեսակետ ներկայացնել:

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031