Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ ծառայողական պարտականություններն իրականացնելիս զոհված փրկարար, Գուգարքի հրշեջ-փրկարարական ծառայության սերժանտ Սամվել Դևելյանի ընտանիքում: Երիտասարդ փրկարարը զոհվել էր հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ:
Մարզի ղեկավարը ևս մեկ անգամ խորապես ցավակցեց և իր զորակցությունը հայտնեց ընտանիքին՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում սատարելու նրանց:
Մարզպետն ընտանիքին նաև դրամական աջակցություն ցուցաբերեց:
Լոռու մարզպետարան