Օրերս Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի՝ պետական դավաճանության մեղադրանքով: Ըստ դատավճռի՝ նա խախտել էր Պակիստանի սահմանադրությունը, երբ 2007 թվականին արտակարգ դրություն էր հայտարարել: Մինչ այդ գեներալ Մուշարաֆը մեղադրվում էր ազգայնականների առաջնորդ Աքբար Բուքթիի եւ նախկին վարչապետ Բենազիր Բհութոյի սպանության մեջ, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ մեկնել Դուբայ՝ պաշտոնական վարկածով՝ բուժվելու, որտեղ եւ գտնվում է այս պահին: Մուշարաֆը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2001-2007 թվականներին, իշխանության էր եկել 1999-ի ռազմական հեղաշրջման արդյունքում եւ իշխանությունից հեռացել՝ զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով:
Հայաստանում մահապատիժը վաղուց վերացվել է, եւ դա, իհարկե, լավ է: Պակիստանն այն երկիրը չէ, որին պետք է նմանակել՝ մասնավորապես, քաղաքական ռեժիմը բացարձակապես օրինակելի չէ: Գուցե դա այնքան էլ կարեւոր չէ, բայց այդ երկիրը չի ճանաչել Հայաստանը որպես պետություն եւ չունի մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ: Մուշարաֆի կերպարի եւ նրա «քաջագործությունների» ժամանակահատվածի եւ հայաստանյան իրադարձությունների հետ «համընկնումները» պետք է, հավանաբար, համարել զուտ պատահական:
Բայց մի դաս, այնուամենայնիվ, արժե քաղել այդ պատմությունից: Երբ դու նստած ես գահին եւ քեզ թվում է, թե դա հավերժ է տեւելու, իմացի՛ր, որ դա խորը մոլորություն է. կգա ամեն մի չար արարքի համար փոխհատուցելու անխուսափելու պահը: Եվ այդ պատասխանատվության պահին որքան էլ հոխորտաս, որքան էլ քեզ պաշտպանող խմբեր կազմակերպես, միեւնույն է՝ ոչինչ չի փոխի քո միայնությունը: Տարիների ընթացքում դաժանություններ գործելը, դիակների վրայով նպատակներիդ հասնելը չի կարող անպատիժ մնալ, եւ բոլոր տեսակի արդարացումները հաճելի կլինի լսել միայն քո մերձավոր շրջապատին: Դա լուրջ դաս է գահին նստած բոլոր մարդկանց համար՝ երեկ, այսօր, վաղը:
Նյուրնբերգյան դատավարության ժամանակ կային նացիստական հանցագործներ, որոնք խորապես զղջում էին իրենց արարքների համար: Կային այնպիսիք, որոնք չէին զղջում, համաձայն չէին, որ իրենց դատում են եւ կարծում էին, թե ճիշտ են վարվել՝ մարդակեր հրամաններ կատարելով: Եվ կային սակավաթիվ անհատներ, որոնք ասում էին՝ «լավ էինք արել, որ սպանել էինք, պետք լինի՝ նորից մեծ հաճույքով նույնը կանենք, մեր միակ սխալն այն էր, որ թույլ ենք տվել, որ մեզ բռնեն: Հենց որ դուրս գանք՝ ավելի դաժան բաներ կանենք»: Դա, անշուշտ, պաթոլոգիա է: Բայց ո՞վ ասաց, որ իշխանության ձգտելու մեջ պաթոլոգիայի տարրեր չկան:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջին և հաջորդող հայկական հանրապետությունները Պակիստանը որպես պետություն չեն ճանաչել: Բայց, ի տարբերություն Պակիստանի, այսօրվա ՀՀ-ն չունի ինքնիշխան և անկախ պետությանը վայել դիվանագիտական և այլ արտաքաղաքական ծառայություններ:
Երբ դու նստած ես ՀՀ գահին եւ քեզ թվում է, թե դա հավերժ է տեւելու, իմացի՛ր, որ դա խորը մոլորություն չէ՛. չի՛ գա ամեն մի չար արարքի համար փոխհատուցելու պահը:
Ժողովուրդը որքան էլ հոխորտա, որքան էլ պարպիչների ընդդիմախոս խմբեր կազմակերպվեն, միեւնույն է՝ ոչինչ չի՛ փոխվի, քանի դեռ կա ստա՛ն, ստա՛ն…
Անկարելի չէ ձեր վարկածը- ընթերնելով կարգ մը գրութիւններ,տողերու ընդմէջէն կարելի է կրահել որ նման ախորժակ ունեցողներ կը գտնուին մեր հասարակութեան մէջ ։
Եթե մարդու ճակատինա գրած դուխով ոչ թե գլխարկը ինքը տենց բաների մասին չի մտածում։ Եթե մարդը գտնումա որ տվյալ պահին ճիշտը արտակարգ դրություն մտցնելնա կմտցնի։ Հետագայում կդատեն,, թե կգնդակահարեն հետո ինչ բանտնելա տղամարդու համար։ Եթե մարդը չի վախենում պատասխանտվությունից դառնումա երկրի ղեկավար ուրեմն հասկանումա որ չի կարա բոլորի համար լավ լինի։ Նրանք ովքեր ձգտում են բոլորի համար լավը պուպուշ լինեն էլի երաշխիք չունեն որ վաղը մյուս օրը չեն դատվելու ասենք պետական փողերը վատնելու համար կամ սահմանադրական կարգը տապալելու համար։