«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը, որը Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի վերջին միջոցառումն էր ընթացիկ մրցաշրջանում:
Մրցաշարի հաղթող դարձան. 52 կգ՝ Կորյուն Սողոմոնյան, 57 կգ՝ Արթուր Բազեյան, 63 կգ՝ Հրայր Շահվերդյան, 69 կգ՝ Արմեն Մաշակարյան, 75 կգ՝ Արման Դարչինյան, 81 կգ՝ Գոռ Ներսեսյան, 91 կգ՝ Հենրիկ Սարգսյան, +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան:
Բռնցքամարտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն, ընդհանուր առմամբ բավարարված է բռնցքամարտիկների մարզավիճակից: Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով մրցաշարը՝ նա ասաց. «Լավ տպավորություն ստացա: Ձեւավորվելիք հավաքականի պատրաստականության աստիճանը նորմալ է: Մի երկու մենամարտ եղավ, որտեղ անակնկալներ գրանցվեցին: Այդպես էլ է պատահում՝ մեկն այդ օրը ավելի լավ մարզավիճակում էր, մյուսը իրեն այնքան էլ լավ չէր զգում…Պայքարող լավ թիմ, պատրաստված տղաներ ունենք, որոնց հետ պետք է աշխատել: Այդ դեպքում արդյունքների, հաստատ, կհասնենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ