Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: