Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի նախագահը Բաքվում խոսել է Արցախից ու Հայոց ցեղասպանության բանաձևից. Ermenihaber.am

Դեկտեմբեր 18,2019 23:50

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփ Բաքվում անցկացվող Թյուրքախոս երկրների խորհրդարանական վեհաժողովին (TURKPA) մասնակցելու նպատակով գտնվում է Ադրբեջանում: Վեհաժողովում ելույթ ունենալիս Շենթոփն անդրադարձել է միաժամանակ և՛ արցախյան հակամարտությանը, և՛ օրեր առաջ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Արցախի հարցում մեջլիսի նախագահը կրկնել է ամեն առիթով թուրք պաշտոնյաների կողմից հնչեցվող ադրբեջանամետ լուծման թեզերը՝ մասնավորապես ասելով. «Մենք միշտ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը հարգելու համատեքստում: Ցավով ենք ընդունում այս հարցում աշխարհի անտարբերությունը և hայերի օգտին ընդունվող բանաձևերը»,- ասել է Շենթոփը:

Անցում կատարելով Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք ճիշտ չեն գտնում այդպիսի հարցերում խորհրդարանների կողմից որոշումներ կայացնելը:

«Այստեղ ոչ վաղ անցյալում մեծ կոտորած (նկատի ունի Խոջալուի դեպքեր-խմբ.) է տեղի ունեցել: Ցավալի է ու քննադատության արժանի այն, որ դրա մասին չեն խոսում կամ մոռացել են: Եթե կոտորածների խնդրում չորդեգրվի անկողմնակալ և սկզբունքային դիրքորոշում ու կիրառվեն երկակի չափանիշներ, ապա աշխարհում հնարավոր չի լինի ապահովել խաղաղություն ու անվտանգություն:

Մենք ճիշտ չենք համարում խորհրդարանների կողմից պատմական թեմաների վերաբերյալ որոշումներ կայացվելը: Այդ որոշումը քաղաքական է»,- եզրափակել է Շենթոփը:

Աղբյուր`  Ermenihaber.am/Haberler 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031