Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են առավելագույն բարձր մակարդակի վրա, ինչը արտացոլվում է ղեկավարությունների պարբերական հանդիպումներում, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային կոմիտեների համատեղ նիստերում: Նման հայտարարություն Երևանում արել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը՝ այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ հանդիպումից հետո։
«Մեր երկրի համար, մեր խորհրդարանի համար Հայաստանի հետ գործակցությունը գտնվում է առավելագույն բարձր մակարդակի վրա: Դա, բնականաբար, և՛ երկու խորհրդարանների ղեկավարների պարբերական հանդիպումներն են, և,՛երկկողմ հանձնաժողովները, որոնք հավաքվում են տարեկան երկու անգամ: Մենք Դաշնային խորհրդում շփումների այդպիսի ինտենսիվություն արտասահմանցի գործընկերների հետ, բացի Ղազախստանից, չունենք»,- ասել է Կոսաչևը:
Նրա խոսքով՝ համատեղ նիստի ընթացքում առանցքային թեմաներից մեկը եղել է եվրասիական ինտեգրումը: «Մենք չենք խոսել այն մասին՝ լինել, թե չլինել (ԵԱՏՄ-ում- խմբ.), այլ այն մասին, թե լրացուցիչ ինչ է անհրաժեշտ, որպեսզի այդ նախագիծը զարգանա»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ