Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է 2020թ․ բյուջեի օրենքը, որով ռազմական հատկացումները կկազմեն 3 մլրդ 853 մլն մանաթ (~ 2 մլրդ 267 մլն դոլար՝ դեկտեմբերի 17-ի փոխարժեքով)։ Ընթացիկ տարվա համեմատ 2020թ․ ծախսերն ավելանում են մոտ 20,9 տոկոսով։
Բյուջեի հաստատման մասին հրամանագրից զատ, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է նաև պաշտպանության ոլորտի ծախսերից առանձին կառույցներին հատկացվող գումարների չափը։
Նշենք, որ խորհրդարանում հաստատված Պետբյուջեի տարբերակի համեմատ պաշտպանական ծախսերում որևէ փոփոխություն չկա։
Ադրբեջանի 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական առանձին կառույցներին հատկացվող գումարները.
Կարդացեք նաև
Նկատենք, որ 2020թ․ օրենքում Պետական սահմանապահ ծառայությանը հատկացվող ծախսերն առանձնացվել են «Պաշտպանության ուժեր» դասից, ինչպես նախորդ տարիներին էր, և ընդգրկվել են նորաստեղծ առանձին «Սահմանապահ ծառայություն» դասի տակ։
«Այլ» բաժնով ծախսերի համար առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվել է 2017թ.։ Այս բաժնի «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» հատկացվող գումարները, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է հատկացնել ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։
Հարկ է նշել, որ բացի պաշտպանական բյուջեի մեջ ներառված կառույցներից, Ադրբեջանում կան այլ ռազմականացված կառույցներ ևս, որոնց տարեկան ծախսերը նախատեսված են այլ բաժիններով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: