Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը: Ջիվանշիրը եղել 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։
Ոչ այնքան մարդաշատ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան:
Հաջիևը հուշաքարի տեղադրումը կարևորել է այն հույսով, որ օրական 2 մլն զբոսաշրջիկ կտեսնի ու կիմանա Ջիվանշիրի մասին:
Հուշաքարը տեղադրվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վարում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարել է Ջիվանշիրին։
Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ հուշաքարի տեղադրմանն օժանադակել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործնախարարությունը։
Աղբյուր` Ermenihaber.am