Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 29-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ։
Գործարանային համարով ատրճանակ է հայտնաբերվել նաև 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ։ Ատրճանակները փաթեթավորվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Ատրճանակների օրինականությունը ստուգվում է։ Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
ՀՀ ոստիկանություն