Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մոտ կես ժամ խոսվեց այն մասին, որ հանրահավաք այստեղ չպետք է լիներ, բայց այն եղավ». Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ

Դեկտեմբեր 18,2019 17:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Լուսինե Աբգարյան) հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը: Նախագահող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց: Այնուհետև անցում կատարվեց դատաքննության փուլին:

Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո տեղի ունեցավ Վերաքննիչ բողոքի քննարկման ամփոփում: Կողմերի ներկայացուցիչները հանդես եկան ամփոփիչ ելույթներով:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, անդրադառնալով Հայկ Ալումյանի հայտարարություններին, նշեց, թե մոտ կես ժամ խոսվեց այն մասին, որ հանրահավաք այստեղ չպետք է լիներ և ասաց, որ այդ հանրահավաքը եղավ և ընդհանրապես դատարանին խնդրեց, որ դատական նիստի կարգը պահվի: Նա ասաց, թե դատական նիստերի դահլիճից ինչ-որ մեկը որոշում է, որ պետք է այդ անձինք հեռացվեն, ինչը անթույլատրելի է: Գևորգ Բաղդասարյանը փաստեց՝ սա դատարան է, չի կարող դատավորը կոչ անել, որ լռեն, մեկը մյուսին հանձնարարություն տա:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, դառնալով գրավի մասին քննարկումներին, հստակեցրեց. «Առաջին ատյանի դատաքննության ժամանակ երբևէ գրավը անթույլատրելի չի ճանաչվել այն պատճառով, որ գրավի գումարի բռնագանձմանն ուղղված իրավակարգավորում չկա: Հետևապես ես կարծում եմ՝ ուղղակի ի զորու չէ գրավն այդ ռիսկերը քննարկել»:

Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը և դատավորի կողմից նրա ելույթի սահմանափակմանը, ասաց. «Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ իր անձը ներկայացնել: Նա ուղղակի դատարան էր եկել և իրավունք ուներ իր անձին վերաբերող տեղեկություններ ներկայացնել, և դատարանն իրավունք չուներ սահմանափակել»:

Նախագահող դատավորը վերաքննիչ բողոքի քննությունը համարեց ավարտված և անցավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031