Լրահոս
Օրվա լրահոսը

Օթևանի համայնքապետի կնոջը ձևակերպել են որպես մաքրուհի և դուրս գրել ավելի քան 1 միլիոն դրամ աշխատավարձ. քրեական գործ է հարուցվել

Դեկտեմբեր 18,2019 16:57

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Օթևան համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ համայնքապետարանի որոշ պաշտոնատար անձինք կազմել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի ղեկավարի կնոջը, առանց վերջինիս գիտության, 2017 թվականին ձևակերպել են որպես  համայնքապետարանի վարչական շենքի մաքրուհի և սահմանված կարգով աշխատավարձ են դուրս գրել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ապօրինությունների հետևանքով 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը համայնքապետի կնոջ անվամբ թողարկված բանկային քարտի հաշվին փոխանցվել է 1 միլիոն 530 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային նախաքննական մարմնին։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031